Рубрика: Աշխարհագրություն

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ընտրել որևէ մեկ թեմա և պատրաստել պրեզենտացիա։

  • Ինչպիսի՞ ներդրում են ունեցել հայերը Ֆրանսիայում։
  • Ներկայացնել Ֆրանսիայի դերը քաղաքակրթության մեջ։
  • Ներկայացնել Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
  • Ինչպիսի ներդրում են ունեցել հայերը Գերմանիայում։
  • Ներկայացնել Արևմտյան Ասիա տարածաշրջանի դերը  քաղաքակրթության մեջ։
  • Բնութագրել Արևմտյան Ասիա տարածաշրջանի տնտեսության զարգացման նախադրյալները։
  • Առանձնացնել Արևմտյան Ասիա տարածաշրջանի բնակչության ձևավորման առանձնահատկությունները։

Ինչպիսի՞ ներդրում են ունեցել հայերը Ֆրանսիայում։

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։

Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ,Մարսել, Վերսալ  Լիոն , Նիցցա, Պուատիե ,Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն , Վիեն, Վալանս և այլ քաղաքներում։ Սրանք Ֆրանսիայի  ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է ՏՈՒՐ քաղաքի մայր եկեղեցում։Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներ» են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։

Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։

Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը և այլն։

Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են ՓարիզիԼիոնի և Մարսելի շրջաններում։

Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու ԵրևանըԲանյոն ու ՎանաձորըՎալանսն ու Իջևանը և այլ

Оставьте комментарий