Рубрика: Ճամփորդություններ

ԻՋԵՎԱՆ

Իջևանի դենդրոպարկ

Քաղաքի սկզբնամասում գտնվող դենդրոպարկը կամ բուսաբանական այգին անմիջապես հաջորդում է Գինու և կոնյակի գործարանին։
650-ից ավելի ծառ ու թփատեսակ է իր կյանքն ապրում այս այգում։ Բույսերն այստեղ են բերվել աշխարհի տարբեր տարածաշրջաններից եւ հարմարվել են տեղի կլիմային եւ հողին: Հատկապես ընտելացել են հիմալայան կենին, չինական եւ ճապոնական կրիպտոմերիաները, գրիֆֆիտի սոճին եւ այլն։

Տավուշի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոն:

Կենտրոնի առաքելությունը մարզի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն է, զբոսաշրջային նոր երթուղիներ կազմելը եւ Տավուշի զբոսաշրջային կերպարի հետազոտությունն ու գովազդը: Կենտրոնը ձեզ Տավուշը նորովի բացահայտելու հնարավորություն կտա:

«Դեղնաքյունջ» գորգ

Խորհրդային շրջանում Իջեւանի բրենդ է դարձել եւ շարունակում է մնալ «Դեղնաքյունջ» գորգի տեսակը, եւ սա նույնպես անպայման պետք է տեսնել Իջեւանում։ Անվանումը նշանակում է դեղին անկյուններ ունեցող։ Բնորոշվում է գորգադաշտի անկյունների ընդգծվածությամբ ու մեծ մասամբ դրանց դեղին հիմնագույնով։

Կենտրոնական հատվածում լինում են մեկմեկում ամփոփված խոշոր բազմանիստներ, որոնց գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Գլաձոր» հորինվածքն է։ Լինում են նաև բուսածաղկային հորինվածքներով ու նախշերով գեղազարդվածներ։ Դեղնաքյունջ գորգը սկսել են գործել 1901-1905 թվականներին, Իջևանում։

Համարվում է տեղի նշանավոր գորգագործուհի Նունուֆար Էդիլյանի ստեղծագործությունը։ Հայտնի է նաև «Քարվանսարա» անվամբ, որը Իջևանի նախկին անվանումներից է։ Գորգը ցուցադրվում է պատմաերկրագիտական թանգարանում և կա գրեթե բոլոր իջևանցիների տներում:

Рубрика: Ճամփորդություններ

Մի անմոռանալի ճամփորդություն

Մխիթար Սեբաստացի կրթահամլիր ընդունվելուց հետո սա իմ երկրորդ ճամփորդությունն է։Այս անգամ ուղղությունը դեպի Արարատի մարզ էր։ Մեր ճանապարհորդությունը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Առաջին կանգառը Սուրբ Հովհաննես Կարապետի վանքում էր։ Վանք տանող ճանապարհը, ինչպես նաև Եկեղեցին կիսաքանդ վիճակում էին։Վանքի մասին շատ տեղեկություններ չկան, միային որոշ առձանագրություններ են պահպանվել պատերին, որոնց համաձայն վանքը հիմնադրել են Օրբելյան իշխանները մոտավորապես 14-րդ դարի սկզբին;Ինձ հատկապես հիացրեց եկեղեցու ճակատաքարի բարձրաքանդակը, ուր պատկերված էր Աստվածածինը, ով գրկել էր մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված էին հրեշտակներ։Վանքից հետո մենք այցելեցինք Տափի բերդ։Տափի բերդը հայտնի է որպես Գևորգ Մարզպերտւնու ամրոց, այն ճարտարապետական մեծ արժեք է ներկայացում։ Բերդը կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսին։Պարսպի ներսում է գտնվում 13-րդ դարի եկեղեցին, որը կառուցված է սպիտակ քարերով։ Այնուհետև մենք այցելեցինք Խոսրովի անտառ պետական արգելոցի թանգարան։Այնտեղ մենք հնրավորություն ստացանք ծանոթանալու արգելոցի բուսական և կենդանական աշխարհին; Թանգարանը հարուստ է բազմապիսի ցուցանմուշներով; Արգելոցի բուսական աշխարհը շատ բազմազան է, այստեղ կան մոտ 1800 տեսակի բարձրակարգ բույսեր, Նույնպիսին է նաև կենդանական աշխարհի և ծառատեսակների բազմազանությունը ։ Կան տեսակներ , որոնք գրանցված են <<Կարմիր գրքում>>։ Թանգարանից անմիջապես հետո մենք այցելեցինք Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը ։ Ես անգամ պատկերացում չունեի ,որ իմ հայրենիքը այդպիսի բազմապիսի միմյանցից բոլորովին տարբերվող բնություն և վայրեր ունի։ Հայտնվելով Հրեշտակների ձորում դու կարծես հայտնվում ես ամերիկյան ֆիլմում, և ուր որ է կովբոյները իրենց ձիերը հեծած կշրջապատեն քեզ։ Այն մի յուրօրինակ և գեղեցկագույն վայր է ,այդ կարճ ձորում բուսականություն գրեթե չկա , բայց խորհրդավոր ժայռերը քեզ տեղափոխում են մի ուրիշ աշխարհ։ Վերադարձի ճանապարհին մենք կանգ առանք թութունի դաշտերի մոտ։ Իհարկե հետաքրքիր էր տեսնել այն բույը , որ կախվածության մեջ է պահում աշխարհի այդքան տղամարդկանց և կանանց։ Բայց քանի որ ամեն բույս իր տեղն ու նշանակությունն ունի այս աշխարհում թութունի դաշտերն էլ հաստատ անհրաժեշտ են։ Մենք շատ հագեցած և նոր բացահայտումներով լի օր ունեցանք։ Հույս ունեմ բացահայտել իմ Հայաստանի նոր, հիասքանչ վայրերը։ Մեր ճանապահրոդությունը այդքանով մոտեցավ իր ավարտին, իսկ ես ծանոթացա մեր դրախտավայր Հայաստանի ևս մեկ հրաշալի վայրի հետ։