Рубрика: ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՅՐԸ

Մայրը թանկարժեք մարդ է ամեն երխայի համար: Առանց նրանց չեմ պատկերացնում այս աշխարհը: Նրանք են միակ մարդիկ որոնց շնորհիվ մենք հայտնվում ենք այս աշխարհ: Լինում են այնպիսի պահեր, երբ մեր մայրիկները մեզ տրբեր բանրում մերժում են: Մենք նրանցից նեղանում ենք բայց պետք է հասկանալ, որ նրանք ուզում են մեր լավը: Մայրերը լինում են տարբեր տեսակի: Խիստ, կամ հանգիստ, բայց այս աշխարհում չի կարող լինել այնպիսի մայր, ով չի սիրում իր երեխային: Օրինակ իմ մայրիկը տարբերվում է ուրիշ մայրիկներից: Նա շատ ճարպիկ է, ուրախ և կատակասեր: Նա սիրում է իմ տատիկին վախեցնել անակնկալերով: Նա շատ է սիրում եկզոտիկ վայրեր, դրա համար ամեն ամառ նա ինձ իր հետ տանում է տարբեր տեղեր: Մայրիկս ինձ սիրում է ծիծաղեցնել: Փոքր ժամանակ իմ ամենասիրած զբաղմունքը մայրիկիս ոտթերին նստելն էր: Ես դա սիրում էի, որովհետև նա ինձ ամեն անքամ իմ նստելու պահին ոտքերով թռցնում էր: Ես նրա հետ շատ երջանիկ պահեր եմ ունեցել: Ամենաշատը ինձ դուր է գալիս այն, որ մայրիկս ինձ չի անհանգստացնում դաս սովորելով, բայց ուզում է, որ ես խելացի լինեմ: Հիմնականում իմ տատիկն է դա ինձ պահանջում: Շնորհակալ եմ աստծում մեր հրաշալի մայրերի համար:

Рубрика: հանրահաշիվ

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ

1․Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․




a) 1/a+1/b=b+a/a*b

b)2/x-3/y=2y-3x/x*y

g)x/a+y/b=bx+ay/a*b

d)5a/7-b/x=5ax-7b/7x

e)1/2a-1/3=3-2a/6a

z)1/a-1/bc=bc-a/abc

2․Կատարեք գործողությունները․




a) x-1/2+1/2=x/2

b)2a/3+2x-8/3=2a+2x-8

g) a+b/5+a/5=2a+b/5

d) y/7-x-y/7=2a+b/5

e) 2+x/3+2x-8/3=3x-6/3

z) 2a/8-a+1/8=a+1/8

3․Կրճատեք կոտորակը․




a) ax-bx/cx+dx=x(a-b)/x(c+d)=a-b/a+b

b) ac+bc/mc+nc=c(a+b)/c(m-n)=a+b/m+n

g) x²/x²+xy=x²/x(x*y)=xy

d) ab/a-ab=ab/a(1-b)=b/b=1

e) m²n/m²n-mn²=m²n/mn(m-n)=m/m-n

z) ax-bx/xy+x²=x(a-b)/x(y+x)=a-b/y+x

է) p²-p/ap-bp=p(p-1)/p(a-b)

ը ) x²-xy/2xy+2x²=x(x-y)/2x(y+x)=x-y/2(y-x)



4․Լուծեք անհավասարումը․

a) x+4>5x. x-5x>-4. -4x>-4. x<-4:(-4). x<1. x(- (-∞,1)

b) x-2<3x. x-3x<2. -2x<2. x>2:(-2). x>-1. x(- (-1,+∞)

g) 2x+1<x. 2x-x<-1. x<-1/2. x<-0,5. x(- (-∞ -0.5)

d) 7x-13>9x. 7x-9x>13. -2x>13. x<13:(-2). x<6.5 x(- (-∞,6.5)

a) 2x-x-1<2. x<3. x(- (-∞,3)

b) 3<7x+5-4x. -7x+4x<-3+5. -3x<2. x>2/-3. x(- (2/-3,+∞)

g) 5x-2x+8x+x-12x>7-2x. 5x-2x+8x+x-12x+2x>7 0>7 x(- (∅)

d) 8-9x>x-3-3x+4x+15. -9x-x+3x-4x>15-8. -11x>7. x<7/-11. x(- (-∞,7/-11)

a) x-2<x. x-x<2. 0<2. x(- (∅)

b) x+5>x. x-x>-5 0>-5. x(- (R)

g) 6-3x>1-3x. -3x+3x>1-6. 0>-5. x(- (R)

d)12+4x<3-x+5x. 4x+x-5x>-12+3. 0>-9. x(- (R)РУБРИКА:

Рубрика: ՔԻՄԻԱ 8-2 ԴԱՍԱՐԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՔԻՄԻԱ

Թթվածնին (երկթթվածնին)՝ որպես պարզ նյութի, ծանոթ չլինել չեք կարող, քանի որ բոլորս ենք այդ նյութը շնչում։ Հայտնի է, որ թթվածինը.

  • սովորական պայմաններում գազ է,

  • հոտ չունի,

  • անգույն է,

  • համ չունի,

  • եռում է -183 °C ջերմաստիճանում,

  • պնդանում է -219°C ջերմաստիճանում,

  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,

  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 200 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։

Рубрика: ՔԻՄԻԱ 8-2 ԴԱՍԱՐԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԹԹՎԱԾԻՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։

  • Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների  հետ.

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ֆտորից (F2), քլերից (Cl2),բիոմից (Br2) և յոդից (J2) բացի։

  • Փոխազդում է ածխի հետ։
\mathsf{ C + O_2 \rightarrow CO_2 \uparrow }

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).\mathsf{ 2C + O_2 \rightarrow 2CO \uparrow }

Սենյակային ջերմաստիճանում ծծումբը  նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։\mathsf{ S + O_2 \rightarrow SO_2 \uparrow }

  • Փոխազդում է ֆոսֆորի  հետ.
\mathsf{ 4P + 5O_2 \rightarrow 2P_2O_5 }

Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։

  • Փոխազդեցությունը մետաղների հետ.

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ոսկին  (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.\mathsf{ 2Na + O_2 \rightarrow Na_2O_2 }

Օդում  մագնեղիունը  (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.\mathsf{ 2Mg + O_2 \rightarrow 2MgO }\mathsf{ 3Fe + 2O_2 \rightarrow Fe_3O_4 }

Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).\mathsf{ 2Cu + O_2 \rightarrow 2CuO }

  • Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.
\mathsf{ 2SO_2 + O_2 \rightarrow 2SO_3 }
\mathsf{ CH_4+ 2O_2 \rightarrow CO_2 + 2H_2O }
Рубрика: հանրահաշիվ

1․Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․

a) 1/a+1/b=b+a/a*b

b)2/x-3/y=2y-3x/x*y

g)x/a+y/b=bx+ay/a*b

d)5a/7-b/x=5ax-7b/7x

e)1/2a-1/3=3-2a/6a

z)1/a-1/bc=bc-a/abc

2․Կատարեք գործողությունները․

a) x-1/2+1/2=x/2

b)2a/3+2x-8/3=2a+2x-8

g) a+b/5+a/5=2a+b/5

d) y/7-x-y/7=2a+b/5

e) 2+x/3+2x-8/3=3x-6/3

z) 2a/8-a+1/8=a+1/8

3․Կրճատեք կոտորակը․

a) ax-bx/cx+dx=x(a-b)/x(c+d)=a-b/a+b

b) ac+bc/mc+nc=c(a+b)/c(m-n)

4․Լուծեք անհավասարումը․

Рубрика: Без рубрики

ՀԻՄԱՐ ՀՅՈՒՐԸ

ՀԻՄԱՐ ՀՅՈՒՐԸ

Մի անգամ մի մարդ գնում է իր ընկերոջ տուն ։ Իրիկնադեմին վեր է կենում , որ գնա իրենց տուն ։ Մեկ էլ նայում է , տեսնում երկինքը տրաքեց , անձրև է գալիս։
-Պահո,էլ հունց եմ կըգալու քյամ տոն, — ասումա էդ ղողաղը։ Տղաները ա էլ ճար չկա․ասում է։ —Պահո,էլ ինչպես եմ գնալու տուն, — ասում է հյուրը։ Տանտերն էլ ասում է․
— Այ ընկեր, անձրևին չես կարող վեր կենայու ու գնալ տուն, ինչ անենք, գիշերը մնա մեր տանը. էլ որ օրվա ընկերներն ենք:
Վերջը հյուրը համաձայնվում է:
Տանտերն ու կինը զբաղվում են իրենց գործերով, մեկ էլ նայում են, տեսնում ՝ հյուրը չկա։
Բավականին ժամանակ անց տեսնում են հյուրը թրջված, ջուր դառած ներս մտավ։
-Այ մարդ , տնաշեն , այս անձրևին ու՞ր ես գնացել ։
— Գնացի տուն ասացի , որ անձրևի պատճառով մնալու եմ ձեր տանը ։

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Ամփոփում

1․ Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը։

Ռուսաստանի բնակչության կարեւոր առանձնահատկությունը նրա խիստ անհավասարաչափ տեղաբաշխումն է ։ Բնակչության ավելի քան 80% -ը բնակվում է երկրի ավելի փոքր`եվրոպական մասում , իսկ 20% ` ասիական մասում։ Սիբիրի կենտրոնական շրջանում մի քանի հարյուր կմ²-ին ընկնում է 1 մարդ ,Մոսկվայի շրջանում այդ ցուցանիշը գերազանցում է 330 մարդ կմ²: Ռուսաստանը աշխարհի այն երկրներից է,որտեղ » ժողովրդագրական ճգնաժամ » է այսինքն բնակչության բնական աճի ցուցանիշը բացասական է։ Էական փոփոխություններ է կրում բնակչության սեռատարիքային կազմ։ Նոր ծնվածների թվի նվազումը հանգեցնում է բարձր տարիք ունեցողների ավելացմանը `» բնակչության ծերացմանը»։

2․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները, երկրի տարածքի մեծությունը, ջրային ավազանները, մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք մեծ պահանջարկ են ստեղծում:

3․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։

Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերից ամենազարգացածը արդյունաբերությունն է։ Արդյունաբերություննել իր հերթին ունի իր զարգացած ճյուղերը։ Ռուսաստանում զարգացած է վառելիքաէներգետիկ բազան, գազի-ածխի արդյունաբերությունները, նավթաարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերութունը, մեքենաշինությունը և այլն։ Ռուսաստանում գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է։ Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են անասնապահությունը, ձկնորսությունը և բուսաբուծությունը։

4․ Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Հարավարևմտյան Ասիայի երկրների մեծ մասի տնտեսական զարգացումը գլխավորապես հենվում է գյուղատնտեսության հանքային ռեսուրսների օգտագործման վրա։ Տարբեր է նրանց տնտեսավարման ձևերը։ Պարսից ծոցի երկրներում տնտեսությունը մեծապես կախված է նավթի և գազի հանույթից։ Տնտեսության զարգացման ուրույն ուղիները Իրանը և Թուրքիան են։ Հարավարևմտյան Ասիայի բոլոր երկրներում էլ տնտեսության զարգացման գլխավոր ուղին արդյունաբերությունն է։ Նավթաարդյունահանման հետ համեմատած, նավթավերամշակումը թույլ է զարգացած։

5․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

6․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

7․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

8․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

9․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

10․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:

4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

11․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Նեպալ ա. Դաքքա
  2. Բանգլադեշ բ. Կատմանդու
  3. Հնդկաստան գ. Իսլամաբադ
  4. Պակիստան դ. Դելի
    1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1-բ , 2-ա,3-դ, 4-գ
    4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

12․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

13․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.
1) Հարավային Ասիա 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

14․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում `Եվրոպայում եւ Ասիայում։ Տարածքի 97% գտնվում է Ասիայում։ Թուրքիայի եվրոպական մասը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավարևելյան մասում։ Թուրքիայի տարածքում են Սեւ ծովը Միջերկրական ծովին միացնող Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները։ Կամուրջ հանդիսանալով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ` Թուրքիան ստանում է աշխարհքաղաքական հատուկ կարեւորություն։

15․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալնեիրը:

Չնայած կիրառված պատժամիջոցներին Իրանն ունի բավականին հզոր տնտեսություն։  ՀՆԱ կազմում  1,284 տրիլիոն ԱՄՆ դոլար։Իրանը ունի բնական հանածոների պաշարներ` նավթ, գազ, գունավոր մետաղներ՝ երկաթ, պղինձ, կապար, ցինկ, քրոմ, մոլիբդեն, ունի շինանյութի մեծ պաշարներ, քարածուխ, ուրան և այլն։ Իրանը արտադրում  է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռեետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում։ Իրանը արտահանում ավտոմոբիլներ, տրակտորներ, էլեկտրատեխնիկական և էլեկրոնային մեքենաներ։

Рубрика: Աշխարհագրություն

Իրանի Իսլամական Հանրապետություն

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Տարածքը՝ 1648 հազ․ կմ․ քառ․

Բնակչությունը ՝76,7 մլն մարդ

Մայրաքաղաքը ՝Թեհրան

Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է։ Իրանի տարածքը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Իրանի աշխարհագրական դիրքի դրական կողմերից մեկը նավթով հարուստ Պարսից ծոցի և Կասպիս ծովի ավազաններում գտնվելն է։ Իսկ աշխարհքաղաքական դիրքի առանձնահատկություններից է արաբական աշխարհին և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիքյին սահմանակից լինելը։

  • Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրանը սահմանակից է ․

Հայաստանին

Թուրքիային

Ադրբեջանին

Իրաքին

Պակիստանին

Աֆղանստանին

  • Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Չնայած կիրառված պատժամիջոցներին Իրանն ունի բավականին հզոր տնտեսություն։ ՀՆԱ կազմում 1,284 տրիլիոն ԱՄՆ դոլար։Իրանը արտադրում է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռեետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում։ Իրանը արտահանում ավտոմոբիլներ, տրակտորներ, էլեկտրատեխնիկական և էլեկրոնային մեքենաներ։

  • Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը զարգացման միջին մակարադակ ,սակայն առաջընթացի նախադրյալներ և բարձր տեմպեր ունի։ իրանում մեծ է տնտեսության նոր ճյուղերի առաջընթացը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերույունն է։ Գազի և նավթի արտահանումը առաւնային դիրքերում են ։ Իրանում մեծ աշխատանք է տարվում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ ։Երկար տարիներ Իրանը մշակում է իր միջուկային ծրագիրը՝ պնդելով, որ դա անում է բացառապես խաղաղ նպատակներով: Այնուամենայնիվ, ոչ Իսրայելը, ոչ արևմտյան երկրները չեն հավատում դրան և պնդում են, որ Թեհրանը աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։ Այս պտճառով էլ Իրանի նկատմամբ կիրառվել են միջազգային պատժամիջոցներ: 2015-ին ձեռք բերվեց այսպես կոչված «Միջուկային գործարքը». Իրանը խոստացավ հրաժարվել ուրանի հարստացումից, միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին թույլատրել մուտք գործել իր միջուկային օբյեկտները, իսկ արևմտյան երկրները՝ աստիճանաբար վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:Իրանի մեքենայաշինությունը երիտասարդ բայց արագ զարգացող ճյուղ է։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Հայ -իրանական հարաբերությունների պատմությունը դարերի խորքից է գալիս։ Չնայած անցյալում ունեցած երկու հնագույն ժողովուրդների տարաբնույթ հարաբերություններին , այսօր մեր երկրների պետական շահերը մեծամասամբ համնկնում են և Հայաստանը կարող է այս բարդ աշխարհքաղաքական իրավիճակում բավականին արդյունավետ հարաբերություններ կառուցել Իրանի հետ ։ Այդ համագործակցությունները առաջին հերթին կարող են լինել քաղաքական , ապա տնտեսական և իհարկե ինչու ոչ նաև մշակութային , քանզի իրանական մշակույթը անհերքելի տեղ և դեր ունի համաշխարհային մշակութային արժեքների և քաղաքակրթության դարավոր ձեռքբերումների գանձարանում։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Հարցազրույց բժշկի հետ

ա/ Օրգանիզմի ինչ ֆունկցիոնալ խանգարումներ կարող են առաջացնել արյան ձևավոր տարրերի /էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների/ քանակական և ֆունկցոնալ խախտումները։

Էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազումը արյան մեջ անվանում են սակավարյունություն։ Սակավարյունությունը լինում է ՝

1․ Արյունահոսության պատճառով առաջացած․ Արյունահոսության հետևանքով առաջացած սակավարյունություը կոչվում է նաև հետարյունահոսական։ Այն լինում է սուր և քրոնիկ։ Սուր հետարյունահոսական սակավարյունությունն առաջանում է միանվագ ՝ մեծ քանակությամբ արյան կորստի, հետևանքով , որը կարող է առաջանալ խոշոր անոթների պատրվածքի , վնասվածքների, ստամոքսային, երիկամային, թոքային, արգանդային արյունահոսությունների արդյունքում ։ Քրոնիկ հետարյունահոսական սակավարյունությունն առաջանում է հաճախ կրկնվող փոքր անոթներից արյան հոսքի հետևանքով։

2․ Արյունաստեղծման խախտման հետևանքով առաջացած ․ Արյունաստեղծման խախտման հետևանքով առաջացած սակավարյունությունը լինում է երկաթպակասորդային սակավարյունություն, B12 կամ ֆոլաթթվապակասորդային, ապլաստիկ սակավարյունություն։ Երկաթպակասորդային սակավարյունությունը զարգանում է , երբ օրգանիզմում պակասում է երկաթի քանակը ։

3․ Արյան քայքայման արագացման հետևանքով առաջացած․ Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներ են: Լեյկոցիտները իրականացնում են օրգանիզմի պաշտպանությունը ներքին և արտաքին վնասակար, օտար մարմիններից, դրանք կարող են լինել տարբեր ինֆեկցիաներ, միկրոբներ ու բակտերիաներ։ Լեյկոցիտները անմիջապես նկատում են օտար մարմիններ և ոչնչացնում են նրանց՝ ոչնչանալով նաև իրենք: Բացի այդ լեյկոցիտները առաջացնում են հակամարմիններ, որոնք երկար ժամանակ կարող են օրգանիզմը պաշտպանել տարբեր ինֆեկցիաների ներթափանցումից, այսինքն լեյկոցիտներով է պայմանավորված մարդու իմունային համակարգը: Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասի։ Լեյկոզը , որը առաջանում է լեյկոցիտների արյան մեջ ՝ քանակի խախտմամբ արյունաստեղծ համակարգի ուռուցքային հիվանդություն է ։ Առաջինը ախտահարվում է ոսկրածուծը։ Կան մի շարք պատճառներ հիվանդության առաջացման համար , դրանցից է իոնիզացվող ճառագայթները, վիրուսները ։

Էրիտրոցիտները կամ այլ կերպ ասած արյան կարմիր գնդիկները օրգանիզմում կատարում են շատ կարևոր դեր: Նրանց մեջ պարունակվող մեծ  քանակությամբ հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Էրիտոցիտների հիմնական ֆունկցիան  թթվածնի տեղապոխումն է: Նրանք թոքերում հարստանում են թթվածնով և այն հասցնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքներին, և նրանց ազատում են ածխաթթու գազից: Էրիտրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ ապահովում են օրգանիզմի գազափոխանակությունը: Հեմոգլոբինի պակասը առաջացնում է անեմիա կամ սակավարունություն հիվանդությունը, որի դեպքում նկատվում է թուլություն,  գլխապտույտ, գլխացավեր, ախորժակի անկում և այլն:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներ են: Լեյկոցիտները իրականացնում են օրգանիզմի պաշտպանությունը ներքին և արտաքին վնասակար, օտար մարմիններից, դրանք կարող են լինել տարբեր ինֆեկցիաներ, միկրոբներ ու բակտերիաներ։ Լեյկոցիտները անմիջապես նկատում են օտար մարմիններ և ոչնչացնում են նրանց՝ ոչնչանալով նաև իրենք: Բացի այդ լեյկոցիտները առաջացնում են հակամարմիններ, որոնք երկար ժամանակ կարող են օրգանիզմը պաշտպանել տարբեր ինֆեկցիաների ներթափանցումից, այսինքն լեյկոցիտներով է պայմանավորված մարդու իմունային համակարգը: Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասին:

Տրոմբոցիտները իրենցից ներկայացնում են փոքրիկ բջիջներ , որոնք իրականացնում են արյան մշտական  հեղուկ վիճակը անոթներում,  կարևոր դեր ունեն արյան մակարդելիության գործում: Երբ վնասվում է անոթը կամ մազանոթը, նրանք անմիջապես հավաքվում են վնասվածքի մոտ և առաջացնում են մակարդուկ, կանգնեցնում են արյունահոսությունը, որից հետո առողջ օրգանիզմում նրանք լուծվում են: Տրոմբոցիտների քանակը նույնպես կարող է փոփոխվել արյան մեջ, նրանց ավելացումը կարող է առաջացնել տրոմբ, պոկվելով անոթի պատից առաջացնում է խցանումներ տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով ինֆարկտ, ինսուլտ, թոքային անբավարարություն: 

բ/ որոնք են առաջին ախտանիշները․

Էրիթրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ ապահովում են օրգանիզմի գազափոխանակությունը: Հեմոգլոբինի պակասը առաջացնում է անեմիա կամ սակավարունություն հիվանդությունը, որի դեպքում նկատվում է թուլություն,  գլխապտույտ, գլխացավեր, ախորժակի անկում և այլն:

Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասին։

Տրոմբոցիտների պակասը կարող է հանգեցնել արյունահոսության:

գ/որոնք են  կանխարգելիչ միջոցները

Առհասարակ շատ կարևոր է , հիվանդություններից խուսափելու համար ,ժամանակ առ ժամանակ կատարել արյան ընդհանուր հետազոտություն , որը ցույց կտա արյան մեջ առկա էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակական և ֆունկցիոնալ խախտումները ,եթե իհարկե դրանք առկա են , չէ որ ավելի հեշտ է կանխարգելել, քան թե բուժել արդեն խորացած հիվանդությունը ։

ԱՂԲՅՈՒՐ ՝ ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺԻՇԿ Կ․ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ