Рубрика: Հայոց լեզու, Հայոց Լեզու

Դասարանական Աշխատանք

Առաջադրանքներ ՝

1. 

Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են : Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել , կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել : Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել,    կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ,  դրանց թվում են նաև դինոզավրերը , չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

2. Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել ։ (ե՞րբ)
 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել , երբ եզների զայրույթը հասնի գագաթին ։

Քչերը գիտեն: (ի՞նչ)
Քչերը գիտեն , որ աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է ։

Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Փորձարարները զղջում էին , որ այդ գյուտը շուտ չէին արել ։

Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Նա բոլորովին չէր վախենում օձերից ։

Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը , որ հրաժեշտ ատյին հարազատներին ։

3. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը զայրանում է , երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է , որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է , թե՞ չէ , կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

4. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան գեղեցիկ է , ինչքան (որքան) նազելի :

Այնպես շոգ է , ինչպես ամռան օրերին:

Այնտեղ հեռվում , որտեղ (ուր) ծովն է երևում:

Երբ հյուրերը կգան , հենց այդ ժամանակ  կմատուցեմ :

Հենց որ երևա մեքենան , այդ պահին կիջնենք ներքև:

Երեկոյան կգամ , այնպես որ երկար չի տևի :

Նա չեկավ , մինչդեռ խոստացել էր :

Քանի դեռ բանակը կա , հայրենիքը կլինի :                                          

Դու այսօր կգա՞ս , թե վաղը սպասեմ :

Рубрика: Հայոց Լեզու, նախագիծ

Ստեղնաշար

Առաջին համակարգիչները չունեին ստեղնաշարներ՝ տվյալները ներմուծվում էին կամ մեխանիկական ստեղների միացմամբ կամ հատուկ լարերի օգնությամբ։ Հետագայում ժամանակաբաշխման ռեժիմի ստեղծման հետ մեկ տեղ անհրաժեշտություն առաջացավ կատարել ներմուծում առանց գործընթացից կտրվելու։ Սկզբնական շրջանում այս նպատակի համար օգտագործվեց էլեկտրամեխանիկական հեռագիրը, հետագայուն նրանց փոխարինման եկան տերմինալները։

Այս տերմինալներում ստեղնաշարը բաղկացուցիչ մաս էր կազմում, չնայած նրան, որ այն կարող էր լինել կաղապարից առանձին։ Էլեկտրական մասի, ստեղների թվի և դասավորության ոչ մի ստանդարտ չկար։ Այսպիսի տերմինալները կարող էին ունենալ առանձին ստեղներ կուրսորը շարժելու, էջը թերթելու և այլնի համար։

Աշխատանքային սեղանի վրա տեղ խնայելու կամ ստեղնաշարը փոքր չափերի սարքերի վրա տեղադրելու համար ստեղծվել են կոմպակտ ստեղնաշարները, որոնցում ստեղները դասավորված են ոչ ստանդարտ հերթականությամբ կամ հեռացված են լինում որոշ ստեղներ[3]։ Կոմպակտ ստեղնաշարները մեծ հայտություն ունեն, օրինակ՝ գեյմերների և համակարգային ադիմինստրատորների շրջանում, քանի-որ հարմար էր տեղափոխել [4]։ Ավելի հայտնի են կոմպակտ ստեղնաշարների ֆորմատներից՝

80 % կամ TKL, ստեղնաշարներ ստանդարտ հերթականությամբ, որոնցում բացակայում է թվային բլոկը։
75 %, հաճախ կարելի է հանդիպել նոթբուքների վրա, որտեղ Home, End, PgUp և PgDown ստեղները կամ գտնվում են մի շարքում վերևի աջ անկյունում կամ կարող են տեղակայված լինել կուրսորը ղեկավարող ստեղների վրա և կատարել իրենց ֆունկցիան Fn ստեղնի շնորհիվ։
60 %, ֆորմատ, որը կազմված է բացառապես տառա-թվային բլոկից, ձևափոխման ստեղներից և Esc, Enter և Backspace ստեղներից։ Մնացած բոլոր ստեղները օգտագործվում են Fn ստեղնի շնորհիվ։

Հղումը

Рубрика: Հայոց լեզու, նախագիծ

Ջոն Լոք

Լոքի հայրը տեղական իրավաբան էր, մայրը՝ Ագնես Քինեն։ Երկուսն էլ պուրիտաններ էին։ Լոքը ծնվել է 1632 թվականի օգոստոսի 29-ին, Բրիստոլից մոտ տասներկու միլ հեռավորության վրա գտնվող ծղոտե տնակում ու մկրտվել նույն օրը։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Փենսֆորդ։

Կենսագրություն

1647 թվականին Լոքն խորհրդարանի անդամի ու հոր նախկին հրամանատարի՝ Ալեքսանդր Պոֆամի հովանավորությամբ ուղարկվում է Լոնդոն՝ հեղինակավոր Վեսթմինսթր դպրոցը։ Ավարտելով այն, ընդունվում է Քրիստ Չըրչ, Օքսֆորդ։ Այդ ժամանակ դպրոցի դեկան Ջոն Օուենն էր՝ համալսարանի փոխվարչապետը։ Չնայած ընդունակ ուսանող էր, Լոքը նյարդայնանում էր բակալավրիատի ծրագրից։ Ժամանակակից փիլիսոփաների, օրինակ՝ Դեկարտի, աշխատանքները նրան շատ ավելի հետաքրքիր էին, քան ժամանավա դասական փիլիսոփաները։ Իր Վեսթմինսթերյան ընկերոջ՝ Ռիչարդ Լոյերի շնորհիվ Լոքը հաղորդակցվում է փորձարարական փիլիսոփայությանն ու բժշկությանը, որ արգելված էին այլ համալսարաններում ու Թագավորական Հասարակությունում, որի անդամը Լոքն ի վերջո կդառնա։

Լոքը վաստակեց բակալավրիատի աստիճան 1656 թվականին, ու վարպետի աստիճան՝ 1658 թվականին։ 1674 թվականին նա ձեռք է բերում բակալավրի աստիճան բժշկությունում, որը ջանասիրաբար սերտում էր Օքսֆորդում եղած տարիներին։ Լոքին վիճակվում է աշխատել այնպիսի հիշարժան գիտնականների հետ, ինչպիսիք են Ռոբերտ ԲոյլըԹոմաս Ուիլիսն ու Ռիչարդ Լոյերը։ Իր Օքսֆորդ այցելության ժամանակ Շեֆսթբերիի առաջին կոմսը՝ Էնթընի Էշլի Կուպերը, տպավորված լինելով Լոքի կարողություններով, համոզում է նրան դառնալ իր շքախմբի անդամը։

Լոքը ուզում էր կարիերա ստեղծել ու 1667 թվականին տեղափոխվում է Շեֆսթբերիի Լոնդոնյան տուն՝ ծառայելու կոմսին որպես անձնական բժիշկ։ Որտեղ էլ Թոմաս Սայդենհեմի հսկողությամբ վերսկսում է բժշկության ուսումնասիրումը։ Սայդենհեմը լուրջ ազդեցություն է ունենում Լոքի բնական փիլիսոփայական մտածողության վրա, ինչի արձգանքը տեսնում ենք «Մարդկային հասկացողության փորձ» էսսեում։

Լոքի բժշկական գիտելիքներն իրենց ցույց տվեցին, երբ Շեֆսթբերիի լյարդի վարակը սկսեց սպառնալ մարդկանց։ Լոքը, այլ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, որոշեց կիստայի հեռացման վիրահատություններ իրականացնել, ինչի արդյունքում Շեֆթբերին փրկվեց։ Ծաղկող ու զարգացող քաղաքը իր փրկության համար մեղավոր է համարում Լոքին։

Շեֆսթբերին՝ որպես Վիգ շարժման հիմնադիր, հսկայական ազդեցություն ունեցավ Լոքի քաղաքական հայացքների ձևավորման վրա. Լոքը ներգրավվում է քաղաքականության մեջ, երբ 1672 թվականին Շեֆսթբերին դառնում է լորդ-կանցլեր։ Հետևելով Շեֆսթերիի անկմանը 1675 թվականին, Լոքը որոշ ժամանակ անց է կանցնում ճանապարհորդելով Ֆրանսիայով մեկ՝ որպես ուսուցիչ ու ուղեկցորդ՝ Քէլբ Բլանքսին։ Ու վերադառնում է Անգլիա 1679 թվականին, երբ Շեֆթբերիի քաղաքական վիճակը դրական փոփոխություններ է ունենում։ Մոտավորապես այդ ժամանակ, հավանական է՝ Շեֆսթբերիի հուշումներով ու դրդումներով, Լոքը գրում է «Կառավարության երկու Քննադատություն» ծավալուն աշխատությունը։ Ենթադրվում էր, որ այն նվիրված էր 1688 թվականի Փառավոր հեղափոխությանը, ժամանակակից գիտնականներն ապացուցել են, որ այն գրվել է ավելի վաղ ժամանակաշրջանում։ Այժմ աշխատությունը համարվում է բացարձական միապետության դեմ ու հանուն ինքնության համաձայնեցվածության՝ որպես քաղաքական լեգիտիմության հիմք ամենահզոր փաստարկների հավաքածուն։ Չնայած Լոքին ասոցացնում են Վիգի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, նրա հայացքները այդ ժամանակվա Անգլիայի համար բավական հեղափոխական էին։շ

Լոքի քաղաքական հայացքը

  • Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
  • Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
  • Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Կուտակման սահմանները

Ըստ Լոքի չօգտագործվող հատկությունը մսխում ու բնության նկատմամբ հանցագործություն է, բայց, «երկարակյաց» ապրանքների ներկայացումով, մարդիկ կարող են փոխանակել իրենց ավելորդ, շուտ փչացող ապրանքներն ավելի երկարակյացների հետ. այդպիսով, չեն նեղացնի բնության օրենքներին։ Ըստ նրա, փողի ներմուծումը նշանավորում է գործընթացի գագաթնակետը՝ հնարավոր դարձնելով առանց հատկությունների փոփոխության անսահմանափակ կուտակումները։ Արժույթում Լոքը ներառում էր նաև ոսկին ու արծաթը, քանի որ դրանք կարող են «մթերվել առանց որևէ մեկին վնասելու», քանի որ չեն փչանում սեփականտիրոջ ձեռքերում։

հղումը

Рубрика: Հայոց Լեզու

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Հարցական դերանունները փոխարինի´ր  համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` սև ու սպիտակ, բերել էին գիշերը:
Ծաղիկը` անուշ ու բուրավետ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով`քաղցր և համեղ :
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` սիրով լի:
Մի ժպիտ` հանկարծակի, թառել էր դեմքին:

Рубрика: Հայոց լեզու, Հայոց Լեզու, նախագիծ

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։

Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941 թ. զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։

Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «տեղեկատվական դարի» նշանը և սովորաբար մարդիկ «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

  • Գործառույթային ստեղների՝ F1-F12, որոնք կատարում են որոշակի հրամաններ,
  • հատուկ ստեղների՝ Alt, Ctrl, Shift, որոնք օգտագործվում են որևէ ստեղնի հետ համատեղ,
  • սլաքի տողափոխման ստեղներ՝ ձախ, աջ, վերև, ներքև սլաքներ, որոնք սլաքը տեղափոխում են մեկ նշանով, Home, End, Page Up, Page Down, որոնք սլաքը տեղափոխում են համապատասխանաբար տողի սկիզբ, տողի վերջ, էջի սկիզբ, էջի վերջ, տառաթվային ստեղներ,
  • թվերի ստեղներ, որոնք աշխատում են երկու կարգով, եթե միացված է NumLock ստեղնը նրանք աշխատում են որպես թվեր, հակառակ դեպքում որպես սլաքի տեղափոխման ստեղներ։
Պատկեր:Eniac.jpg
Рубрика: Հայոց Լեզու, նախագիծ

ՔԻԹ

Այն իրենից ներկայացնում է շնչառական և հոտառական օրգան։ Քթի ձևը որոշվում է քթի ոսկորների և քթի աճառների միջոցով, ներառյալ քթի միջնապատը, որն առանձնացնում է քթանցքները և քթի խոռոչը բաժանում է երկու մասի։  Միջին հաշվով տղամարդու քիթը ավելի մեծ է, քան կնոջը։

Քթի հիմնական գործառույթը շնչառությունն է, իսկ քթի խոռոչը պատող լորձաթաղանթը և հարքթային սինուսները իրականացնում են ներշնչված օդի անհրաժեշտ օդափոխությունը `այն տաքացնելով և խոնավացնելով։  Քթի խեցիները (ոսկորները) մեծ դեր են խաղում այս գործընթացում։  Քթի մեջ եղած մազմզուկների միջոցով նույնպես օդը ֆիլտրվում է՝ նրանք խոչնդոտում են խոշոր մասնիկների թոքեր մուտք գործելուն։  Փռշտալը `քթից անցանկալի մասնիկները արտանետելու ռեֆլեքս է, որոնք գրգռում են լորձաթաղանթը։  Փռշտալը կարող է փոխանցել վարակները, քանի որ ստեղծվում են աերոզոլներ, որոնցում կաթիլները կարող են ունենալ պաթոգեններ։

Քթի մեկ այլ հիմնական գործառույթն է հոտառությունը, հոտի զգացումը։  Օլֆակտոր էպիթելի տարածքը գտնվում է քթի վերին խոռոչում, պարունակում է մասնագիտացված բջիջներ, որոնք պատասխանատու են այս գործառույթի համար։

Քիթը ներգրավված է նաև խոսքի գործառույթում։  Քթային ձայնավորներն ու քթային բաղաձայնները արտադրվում են ռնգայինացման գործընթացում։  Պարանազալ սինուսները գործում են որպես ձայնային խոռոչներ, որոնք փոփոխում և ուժեղացնում են խոսքն ու ձայնային հնչյունները։

Քթի վրա կատարվում են բազմաթիվ պլաստիկ վիրաբուժությաններ, որոնք հայտնի են որպես ռինոպլաստիկա։ Դրանք արվում են քթի տարբեր կառուցվածքային թերություններ շտկելու կամ քթի ձևը փոխելու համար։  Թերությունները կարող են լինել բնածին, կամ արդյունք են քթի ֆունկցիաների խանգարումների կամ տրավմաների։  Այս խանգարումների համար արվող վիրահատությունները վերականգնողական վիրաբուժության տեսակ են, իսկ պարզապես Քթի ձևը փոխելու համար արվող վիրահատությունները կոսմետիկ վիրաբուժության տեսակ են։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան։ Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն։ Արտաքին քիթը իրենից ներկայացնում է 5 շերտանի փափուկ հյուսվածքային ծրար, որը ծածկում է քթի ոսկորները։ Այդ շերտերն են մաշկը, ենթամաշկային ճարպաբջջանքը, ՍՄԱՍ-ը, խորանիստ ճապային շերտը և վերնաճառ/վերնոսկրը։ Քթի մաշկը ոնի տարբեր հաստություն և որակ նրա տարբեր մասերում՝ քթի մեջքի շրջանում մաշկը բարակ է, իսկ քթի ծայրի շրջանում այն հաստ է և յուղոտ։ Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը։ Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր։ Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր։ Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է։ Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ։ Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը։ Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը։ Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին)։ Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառական սկզբնական օրգան։ Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։ Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի հետ կապված ամենատարածված բժշկական խնդիրներից մեկը քթից արյունահոսությունն է (epistaxis):  Քթի վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում Կիսելբախի հանգույցում [2]` միջնապատի ստորին առջևի մասում գտնվող անոթային ցանց, որը ներառում է չորս զարկերակների համընկնում։  Քթից արյունահոսությունների ավելի փոքր մասն էլ բաժին է ընկնում Վուդրոֆի հանգույցին։  Վուդրոֆի հանգույցը ստորին անցուղու հետին մասում պառկած խոշոր բարակ պատերով երակների երակային հանգույց է։

Մեկ այլ տարածված կլինիկական խնդիր է քթային արտադրությունը, որը սովորաբար վարակի ախտանիշ է, մասնավորապես սինուսիտի կամ ռինիտի, ինչպես նաև քթի լորձաթաղանթի այլ բորբոքումների, ներառյալ ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի։  Քթի քրոնիկ փակվելը, որին հետևում է բերանի միջոցով շնչելը, կարող է մեծապես խանգարել շնչառությանը կամ առաջացնել ռնգային շնչառություն։ Խռացնելու պատճառներից մեկը քթի քրոնիկ խցանումն է և քթի վրա տեղադրվող հակախռացնելու պլաստիրները օգնում են բաց պահել օդուղիները և խուսափել այդ խնդրից։ Ռնգային շնչառությունը, որը սովորաբար նկատվում է երեխաների մոտ, տեղի է ունենում, երբ շնչառությունը դժվարացած է։ Քթի գերբնակվածության պատճառների մեծ մասը հանգեցնում է նաև հոտի զգացողության կորստի (անոսմիա)։  Դա կարող է առաջանալ նաև այլ պայմաններում, օրինակ ՝ տրավմայից հետո ՝ Կալման սինդրոմում կամ Պարկինսոնի հիվանդությամբ։  Արգելափակված հարքթային խոռոչը, որը բացվում է պարանազալ խոռոչից, կհանգեցնի հեղուկի կուտակմանը սինուսում։

Երեխաների մոտ քիթը օտար մարմինների հանդիպման տարածված վայր է, ինչպես նաև Քիթը հեշտությամբ ենթարկվում է ցրտահարության անբարենպաստ արտաքին պայմաններում։

Մարդկանց քթի և գլխի արյան մատակարարման առանձնահատուկ բնույթի պատճառով հնարավոր է քթի շրջանից հետադարձ ուղղությամբ վարակները տարածվեն ուղեղում։  Այդ իսկ պատճառով բերանի անկյուններից մինչև քթի կամուրջը ներառյալ քիթը և վերին ծնոտի տարածքը հայտնի է որպես դեմքի վտանգի եռանկյուն։

Վարակները կամ այլ պատճառները, որոնք կարող են հանգեցնել քթի մի մասի ոչնչացմանը կամ վնասմանը, ներառում են ռինոֆիան, մաշկի քաղցկեղը, մասնավորապես՝ մաշկի բազալ շերտի բջիջների քաղցկեղ, հարքթային խոռոչների և քթի խոռոչի քաղցկեղը, հատիկուլոմատոզը՝ պոլանգիիտով, սիֆիլիսը, բորոտությունը, կոկաինի, քրոմի և այլ տոքսինների օգտագործումը։ Քիթը կարող է խթանվել ակրոմեգալիաի պատճառով աճելու դեպքում, որը պայմանավորված է աճի հորմոնի ավելցուկով։

Տարածված անատոմիական տարբերակ է օդով լցված խոռոչը կոնխայի մեջ, որը հայտնի է որպես կոնխա բուլլոզա։  Հազվագյուտ դեպքերում պոլիպը կարող է ձևավորվել բուլլոզայի ներսում։ Սովորաբար կոնխա բուլլոզան փոքր է և առանց ախտանիշների, բայց երբ մեծը կարող է խանգարել հարքթային խոռոչների դրենավորմանը։

Որոշ դեղեր օգտագործվում են քթային եղանակով, դրանք ներառում են քթի սփրեյերը և տեղային քսուքները։ Քթի թևակերպ աճառները կարող են ոչնչացվել ռեկրեացիոն թմրամիջոցների, ինչպիսիք են կոկաինը, բազմակի ինհալացիայի միջոցով։  Դա, իր հերթին, կարող է հանգեցնել քթի կմախքի ավելի տարածված փլուզման։

Փռշտալը կարող է փոխանցել լորձի կաթիլներում տեղակայված վարակները։  Այս ճանապարհը կոչվում է կամ օդային փոխանցում կամ աերոզոլային փոխանցում։

Վիրաբուժական պրոցեդուրաներ

Լրացուցիչ տեղեկություններ ՝ ռինոպլաստիկա

Պրոթեզավոր քիթ ՝ 17-րդ դարի Եվրոպայից։

Վատ տեղակայված քթի թևակերպ աճառները չունեն պատշաճ հենարան և կարող են ազդել արտաքին քթային փականի գործառույթի վրա։  Սա կարող է հանգեցնել շնչառության հետ կապված խնդիրներ հատկապես խորը ինհալացիայի ժամանակ։  Քթի կառուցվածքում անկարգությունների պատճառով շնչառության հետ կապված խնդիրները շտկելու վիրաբուժական կարգը կոչվում է ռինոպլաստիկա, և սա նաև ընթացակարգ է, որն օգտագործվում է կոսմետիկ վիրաբուժության համար, երբ այն սովորաբար կոչվում է «քթի գործ»։  Ռինոպլաստիկայի վիրաբուժական պրոցեդուրաների համար քիթը գծագրվում է մի շարք ենթամիավորների և հատվածների։  Սա օգտագործվում է քթի գեղագիտական ​​ինը ստորաբաժանում և վեց գեղագիտական ​​քթի հատվածներ ստանալու համար։ Սեպտոպլաստիկան քթի միջնապատի շեղումը շտկելու հատուկ վիրահատություն է։

Կոտրված քիթը կարող է վնասվածքների հետևանք լինել։  Փոքր կոտրվածքները կարող են ինքնուրույն բուժվել։  Վիրահատությունը, որը հայտնի է որպես ոսկրերի ռեդուկցիա, կարող է իրականացվել ավելի խիստ կոտրվածքների համար, որոնք առաջացնում են ոսկրերի տեղաշարժում։

Քթի և պարանազալ սինուսների հետ կապված որոշ պրոցեդուրաներ կարող են իրականացվել ՝ օգտագործելով նվազագույն ինվազիվ էնդոսկոպիան։  Այս ընթացակարգերը նպատակ ունեն վերականգնել սինուսների օդափոխությունը, լորձաթաղանթի մաքրումը և պահպանել սինուսների լորձաթաղանթի առողջությունը։ Ոչ քթային որոշ վիրահատություններ ևս կարող են իրականացվել էնդոսկոպի օգտագործման միջոցով, որը մտնում է քթի միջոցով։  Այս էնդոսկոպիկ էնդոնազալ վիրահատությունները օգտագործվում են գանգի հիմքի դիմային մասից ուռուցքները հեռացնելու համար։

Այտուցված կոնխաները կարող են առաջացնել խոչընդոտ և քթի գերբնակվածություն, և հնարավոր է առաջանա վիրահատական ​​միջամտության կարիքտուրբինէկտոմիայի կամ խեցիները այրելու միջոցով։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու, նախագիծ

ԵՐԿՐԱՇԱՐԺ EARTHQUAKE

Երկրաշարժ  ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկըՀնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժից պաշտպանվելու կանոններ

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,
  • Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,
  • Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ,
  • Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,
  • Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։

Երկրաշարժի առաջացում

8–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։

Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։

Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը։

Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։

Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։

Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։

  • Ժամանակը — 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
  • Էպիկենտրոնը — Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
  • Ուժգնությունը — էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК — 64 սանդղակի,
  • Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
  • Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
  • Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
  • Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2
  • Վնասի գոտու մակերեսը — 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
  • Ուժեղ ավերման գոտու մակերեսը — 3000 կմ քառակուսի,
  • Ավերված քաղաքների թիվը — 11,
  • Ավերված գյուղերի թիվը — 58,
  • Տուժած քաղաքների թիվը — 21,
  • Տուժած գյուղերի թիվը — 342,
  • Անօթևան մնացածների թիվը — 514000 մարդ։
Թվականդեկտեմբերի 7, 1988հոկտեմբերի 17, 1989
Ուժգնություն6.97.1
ՎայրՀայաստանՀյուսիսային Կալիֆորնիա
Մահացածներ>25,00067
Վիրավորներ31,0002,435
Անօթևան մնացածներ514,0007,362
Գույքային վնասԱնհայտ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար

Ruins in Spitak after the 1988 earthquake.jpg
Armenia3.jpg

ՀՂՈՒՄՆԵՐ

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA

Վիքիպեդիա

Рубрика: Հայոց Լեզու

Դասարանում

1.Գտնել նախադասության ստորոգյալը:

Առաջին աքլորականչի հետ (արթնանում) էր պապս:

2.Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝….:

Գոյական ածական թվական բայ մակբայ դերանուն։

3.Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ- Գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ- Ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը- Թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն

ե. խղճին ծանրացած, տանը պահվող- դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ

Рубрика: Հայոց Լեզու

դասարանական աշխատանք

Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտված է) գույնզգույն ընտիր քարերից էր : Պատերից յուրաքանչյուրը (բաժանված է) չորս կամարամասի, որոնք (հաստատված են) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինված էին) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Рубрика: Հայոց Լեզու

Դասարանական աշխատանք

Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

1.Իր ամբողջ կյանքում (Զուրկ) է եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտ, երթևեկ) էին անում պարսպադռնից։

Հեծյալները ելումուտ էին անում պարսպադտշռնից

2. Տրված հականիշներն օգտագործեք նույն նախադասության մեջ։ 

Այս խանութում կարող եք գնումներ կատարել ինչպես առառիկ ,այնպես էլ կանխիկ։

Եղբայրներից ավագը պարսավանքի արժանացավ, իսկ ահա կրտսերը միայն դրվատանքի խոսքեր լսեց։

Պարսավել-դրվատել, ապառիկ-կանխիկ

3. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկ, ծանոթ, կամեցող, բախտավոր

Գեղեցիկ֊տգեղ, ծանոթ֊անծանոթ, կամեցող֊չկամ , բախտավոր֊անբախտ

4. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:

Հետևյալ առավոտ` դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին: Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում: Նա կամենում էր ստուգել , որոնք կարող

են պիտանի լինել արշավանքին որպեսզի լաստերի վրա ավելորդ մարդիկ չվերցնեն:

Իր հարյուր զինվորներից նա ընտրեց միայն ութսունին, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներն էին: Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա , յուրաքանչյուր լաստին հատկացնելով ութ զինվոր , իսկ լաստավարներ կարգեց միաբաններից ,որոնք հաջողակ էին այդ գործում:

5. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ

Տեղաբնակ որևէ֊ բանվոր

Կոփածող ժայռաբեկոր֊ ժայռակոփ

Սիրասուն տոչորվել֊ սիրատոչոր

Կտրվածք շնչասպառ֊ շնչակտուր

Մտամոլոր միաձայն

Շնչահեղձ ջրանցք ֊ջրահեղձ