Рубрика: գրականություն 8-2

ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ակսել Բակունց «Սպիտակ ձին »

Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

Ակսել Բակունց «Սիտակ ձին »

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

Իսկ դու գիտեի՞ր․․․ #1

ՄԹՆԱՁՈՐ

Рубрика: գրականություն 8-2

ՄԹՆԱՁՈՐ

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված։ Նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։


Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը վարն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տանը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն Էր։ Ավին մինչև վերջ էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց։ Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյանի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում Էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։

Ավին հիմա էլ ողջ է։

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղած ծիրանի պես։

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել՝ ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը…

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Կոխ – կռիվ
Խլեզ – մողես
Պախրա – եղնիկ։

2․ Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: 
Մթնաձորը ծառերով խիտ, անմարդ տեղ էր։ Այնտեղ միայն գալիս էին որսորդներն ու փայտ գողացողները։ Ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

3․ Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում:
Ոչ ոք չգիտեր, թե՞ ով է նա, ի՞նչ ազգ ունի, ի՞նչ կրոն է դավանում։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։ Սիրում էր անտառը և հոգ էր տանում կենդանիների մասին։

4․ Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում:
Իմ կարծիքով, Ավին էր մեղավոր, քանի որ գիտեր, որ անտառից փայտ գողանալ չէր կարելի։ Բայց հարցի մյուս կողմից էլ Պանին էր մեղավոր, քանի որ իր առաջարկած երկընտրանքը շատ դաժան էր։

Рубрика: գրականություն 8-2

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

1․ Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:
Զոհրապը հերոսուհուն ներկայացնում է նախանձելի անձ, քանի որ բոլորը նրան նախանձում էին, չարախոսում, բայց նաև մեծ հաճույքով և սիրով շփվում նրա հետ։ Նա կյանքին շատ լավ էր վերաբերում, գիտեր իր հիվանդության մասին և անում էր այն, ինչ ուզում էր, քանի որ գիտեր, որ շուտով մահանալու է։ Մահվանը կարծես մոտենար արհամարանքով, քանի որ չէր վախենում, գիտեր, որ շուտ է մահանալու և ելք չկա այդ ամենը բուժելու համար՝ այդ իսկ պատճառով, ինչ ուզում, այդ էլ անում էր։

2․ Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:
Բնութեան ու գիտութեան հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննուեցան ու քննադատուեցան․ ամէնքն ալ իրենց աղէկ ու գէշ կողմերը ունեին։

Այսինքն, բնությունն ու գիտությունն էլ ունեն իրենց լավ և վատ, գեղեցիկ և տգեղ կողմերը։

Рубрика: Ֆիզիկա 8-2

Մուտք դեպի Ավագ Դպրոց

Ես շատ տպավորված եմ ֆիզիկա առարկայից, սակայն ինքս էլ լավ չեմ սովորում, բայց կուզեի ավելի շատ լիներ փորձեր և ընկեր Գայանեից շատ շնորհակալ ենք մեզ դիմակայելու և օգնելու համար։

Рубрика: Հասարակագիտություն

Իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։

Էկտոնը ասել է. իշխանությունը այլասերելու միտում ունի, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակը։ Իշխանության նկարագրման այսպիսի վերաբերմունքը կարելի է հասկանալ հատկապես երբ այն հիմնված է բռնության, ուժի և ագրեսիայի վրա։ Բայց ուժը ոչ միշտ է իշխանության տարր։

Рубрика: Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

1․ Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Ես ճիշտ եմ համարում, երբ մարդ առաջնայինը ինքն է իրեն համարում պատասխանատու մարդ։ Իմ կարծիքով, պատասխանատու մարդ է այն մարդը, ով չի ուշաում աշխատանքից, դպրոցից, համալսարանից և այլն, իրեն պահում է հավասարակշռված, չի անում ոչ ճշտգրիտ և չմտածված արտահայտություններ և այլն։

2․ Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Իմ պատասխանատվություններն են՝ հանդիպումներից, դպրոցից, միջոցառումներից չուշանալը, անիմաստ և չմտածված արտահայատություններ անելը, ինձ առաջադրված առաջադրանքները լիակատար և հատկացված ժամանակում կատարելը և այլն։
Իմ ուսուցիչները ևս ունեն պատասխանատվություններ։ Նախ պատասխանատու են իրենց աշխակերտների համար, դասը լիարժեք անցկացնելու և բացատրելու համար, հետո նոր իրենց անձնական պատասխանատվություններն ու պարտավորությունները։

3․ Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Ոչ, բայց եթե զգամ դիմացինս հատուկ նյարդայնացնում է կամ անում է բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս՝ կարող եմ անել և ասել բաներ, որոնք հաստատ դուր չեն գա նրան։

4․ Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Կսկվի մարդկանց նոր կռվի թեմա։ Մարդկանց որոշ համերաշխությունը կդդադարի, մարդիկ կդառանան ավելի ագռեսիվ, չեն ընդունի իրար․

Рубрика: Հասարակագիտություն

Հավասարություն

1․ Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
Մենք բոլորս կազմում ենք հասարակության մի մասնիկը, որտեղ բոլորիս հոգեպես հավասարությունը պետք է լինի հավասար։ Այսինքն, եթե ես ունեմ պահանջներ, ազատ խոսքի արտահայտվելու իրավունք, իրավունք՝ ուրեմն բոլորն էլ կարող են և պետք է ունենան։ Բայց նաև կա ֆիզիկական հավասարություն, որտեղ հնարավոր չի, որ մարդիկ լինեն հավասար, որովհետև դա մարդու ձևավորումն է, մարդու մտածելակերպը, կառուցվածքը․․․

2․ Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
Քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ, որովհետև օրենքը և օրենքը խախտելու համար սահմանված պատիժը մնում է նույնը՝ յուրաքանչյուր մարդու համար։

3․ Ի՞նչ է սոցիալական հավասարություն։
Հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։  Սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

4․ Բերեք օրինակներ:
Հենց նույն հոգեպես հավասարությունը երբեմն շատ հաճախ խախտվում է։ Մարդիկ կարծում են, որ իրենք կարող են ունենալ իրավունքներ, որոնք չեն կարող ունենալ մյուսները՝ ինչը կարող է հանգեցնել մարդու մոտ շատ լուրջ խնդիրների․ օրինակ՝ ինքնագնահատականի իջեցմանը։

Рубрика: Հասարակագիտություն

ԿՈՌՈՒՊՑԻԱ

Աձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները։

Կոռուպցիան հասարակական կյանքի տարբեր բնագավառներում անցանկանալի հետևանքներ է ունենում։

Հնարավորություն է տալիս հարկերից խուսափելու առավել ունևորներին՝ հիմնական բեռը գցելով հասարակության ավելի անապահով խմբերի վրա։

Խարխլում է հանրային գիտակցությունը, առաջացնում դժգոհություն, մեծացնում հանրային լարվածությունը․ սպառնում է ժողովրդավարությանն ու օրնականությանը։

Թուլացնում է իշխանության նկատմամբ հավատը և իջեցնում մարդկանց բարոյական գիտակցության մակարդակը։

Նվազեցնում է քաղաքացիների մասնակցությունը հասարակական գործունեության և հետաքրքրությունը պետական իշխանության մարմինների աշխատանքի հանդեպ։

Հանգեցնում է կամակերպված հանցագործությունների աճին։

Рубрика: Ֆիզիկա 8-2

ԳՈԼՈՐՇԻԱՑՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՈՒՄ ԵՌՈՒՄ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ՇՈԳԵԳԱՅԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԱՐԱՐ ՋԵՐՄՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1.Ի՞նչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի , կոչ․ է շոգեգոյացում ։

2․Ի՞նչ է գոլորշիացումը

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչ․ է գոլորշիացում ։

3․Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում ։

Հեղուկը գոլորշիանում է բոլոր ջերմաստիճաններում , որովհետև մոլեկուլները օժտված են կինետիկ էներգիայով ։

4.Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը։

Կախված է ջերմաստիճանից ։ Ինչքան մեծ է ջերաստիճանը , անքան արագ է այն գոլորշիանում ։

5.ի՞նչ է խտացում

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակ կոչ․ է խտացում ։

6.Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած

7.Ո՞ր պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը ։

8.Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը , երբ հեղուկը եռում է ։

9.Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն։

10Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում

Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով ։